Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս․ Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապեը Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Վարդան Օսկանյանի հոդվածին և այն մեղադրանքներին, թե ՀՀ իշխանությունները ցանկանում են Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, Փաշինյանը հստակեցրեց՝ ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում Վարդան Օսկանյանի հեղինակությամբ:

Ես ուզում եմ հստակ արձանագրել․ արդյո՞ք ՀՀ որևէ իշխանություն Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում, և որ իշխանությունն է ճանաչել։ Այո, Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա իրականացվել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հեղինակությամբ, որովհետև այն պահին, երբ Հայաստանն ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։

Այս մասին այսօր Աժ–ում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ես ելույթ եմ ունեցել այդ թեմայով մեկ ժամ, և որևէ մեկը բովանդակային հակադարձում չի արել։ Ավելին ասեմ, Վարդան Օսկանյանն է եղել, որ Հայաստանի Հանրապետությանը ճանաչել է օկուպանտ, և Հայաստանի Հանրապետությունը Վարդան Օսկանյանի և իր ղեկավարի այս երկու գործողությունները չի կարողացել հաղթահարել։ Այո, մինչև այսօր չի կարողացել հաղթահարել, և մենք պետք է խոստովանենք, որ այդ հայտարարությունները մենք գուցե երբևէ չկարողնանք հաղթարարել, մենք հիմա փորձում ենք կառավարել այդ հայտարարության հետևանքները, որովհետև այն ժամանակ ոչ թե Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, այլ Հայաստանի Հանրապետւթյունը։ Թող լացակումած կամ խրոխտ ելույթներ չունենան։ Դա տեղի է ունեցել 2007 թվականին, և Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյան էլ են Հայաստանը ճանաչել Ադրբեջանի մաս»։

ԱԺ նիստերի դահլիճում Փաշինյանին ուղղեցին, նշելով որ ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Ղարաբաղն են ճանաչել, դա դեռ լեզվի սայթաքում չէ, ուրիշ խորքեր էլ կան, եթե ես ճիշտ լսեցի, թե ինչ ասացի։ Ռոբերտ Քոչարյանն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, Լեռնային Ղարաբաղին դուրս թողնելով 1998–ին՝ բանակցային գործընթացից»։

Ըստ Փաշինյանի՝ հիմա իրենք պայքարում են այդ որոշումների դեմ․«Արդյո՞ք հաջողել ենք, ոչ, չենք հաջողել, և ժամանակն է խոստովանել, որ երևի չենք էլ հաջողելու, բայց այդ ու՞մ վրա եք փորձում բարդել»։