Պենտագոնը հայտնել է, որ Ուկրաինան կարող է GMLRS արկերով հրետակոծել նաև Ղրիմը, քանի որ այն Ուկրաինայի մաս է

Մանրամասներ

1

Պենտագոնը հայտնել է, որ Ուկրաինան կարող է գրոհներ իրականացնել մարտադաշտում գտնվող թիրախների մեծ մասի վրա՝ օգտագործելով GMLRS արկեր, որոնք նախատեսված են HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգերի համար: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները՝ հղում անելով Պենտագոնի հաղորդագրությանը։

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունից հավելել են, որ դա վերաբերում է նաև Ղրիմին, քանի որ թերակղզին Ուկրաինայի մաս է։