Իրանը չի ճանաչում «հանրաքվեները» Ուկրաինայի օկուպացված շրջաններում

Մանրամասներ
ա

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարել է, որ իրենք չեն ճանաչում «հանրաքվեները», որոնք Ռուսաստանը կազմակերպել է Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների տարածքներում։

«Իսլամական Հանրապետությունը, ինչպես միշտ, իր սկզբունքային դիրքորոշումներին համապատասխան, ընդգծում է բոլոր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի լիարժեք հարգման անհրաժեշտությունը՝ որպես միջազգային իրավունքի հիմնական նորմ, և հարգում է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներն ու նպատակները», ասել է Քանաանին։