ԱՄՆ-ն 350 մլրդ դոլար է հատկացնում Ուկրաինայի վերականգնման համար

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 350 մլրդ դոլար հատկացնելուն։ Այս մասին հայտնել է Նյու Յորքի 45 ընտրատարածքի Հանրապետական կուսակցության ղեկավար Բորիս Փինկուսը՝ Freedom հեռուստաալիքի եթերում։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան արդեն այսօր, անկախ նրանից, թե երբ կավարտվի պատերազմը, ենթակառուցվածքների հրատապ վերականգնման կարիք ունի:

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնասն արդեն 1,6 անգամ գերազանցել է երկրի նախորդ տարվա ՀՆԱ-ն։ Խոսքը հարյուր միլիարդավոր դոլարների մասին է: