Մեկա բոլորիդ չեմ սիրում, բայց նաև գիտակցում եմ, որ աղետի ժամանակ մի բարիկադում ենք, ու պիտի իրար թիկունք պահենք, նենց որ բարի արթնացում երեխեք․․․ Մարինե Մանուչարյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Հոգիս փառավորվում է, երբ տեսնում եմ, թե ոնց են հետս ազգ-բանակի, զինվելու հարցերով չանա-չանա կռիվ տվող տղաներն ու աղջիկները էսօր մի ձենի խոսում զենք կրելու, ռազմական պատրաստվածության ու գառան կերպարից դուրս գալու անհրաժեշտության մասին, բա հիմա #ազգ_բանակ հեշթեգի գործածումը, բա «մեկընդմիշտ գիտակցել եմ, որ ինքնապաշտպանությունը ագրեսիա չէ...» 🥹ուծյու:

Կասկած չունեմ, որ էս գրառման տակ էլ մեծ գայթակղություն կունենան գալու, ասելու, որ վիճում էին, որովհետև նախկինները... (ու էլի հին ձայնասկավառակը)..., բայց փաստը մնում ա փաստ, որ մինչև աղետը դուռդ չի չոքում, մարդիկ ի վիճակի չեն լինում պետությունն ու հայրենիքը իշխանություններից տարանջատել:

Մեկա բոլորիդ չեմ սիրում, բայց նաև գիտակցում եմ, որ աղետի ժամանակ մի բարիկադում ենք, ու պիտի իրար թիկունք պահենք, նենց որ բարի արթնացում երեխեեեեքքքք, ափսոս, որ էդ արթնացման գինը սարսափելի թանկ էր էս մի բուռ ազգի ու պետության համար:

Մարինե Մանուչարյան