ՀՀ ԱԽ քարտուղարը կմեկնի Բրյուսել, որտեղ կհանդիպի ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի հետ

Մանրամասներ

1

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը hոկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, աշխատանքային այցի շրջանակներում, ՆԱՏՕ-ի կետրոնակայանում, նախատեսված է ՀՀ ԱԽ քարտուղարի հանդիպումը` ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ: