Մահապատժի ենթարկվող հայ ռազմագերիների ևս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվում․ Տոյվո Կլաար

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն  Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ցանցում տարածվող տեսանյութին, թե ինչպես են ադրբեջանցիները մահապատժի ենթարկում հայ ռազմագերիներին։

«Մահապատժի ենթարկվող հայ ռազմագերիների ևս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվում։ Եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի և որի մեղավորները պետք է պատժվեն», – նշել է Տոյվո Կլաարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել էր Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։