Քոչարյանի օրոք Իրանի ուզած ՋԷԿ-ը հանձնվեց ռուսներին, Իրանից եկող գազատարը բարակեց, իսկ Կապան-Մեղրի երկաթգիծն ապամոնտաժվեց. Հայկ Մանասյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Քոչարյանն ու իր լրատվականներն ընդգծված խոսում են Իրանի հետ համագործակցության և ՀՀ-Իրան շահերի համընկման մասին։

Ուղիղ 1,5 տարի առաջ քոչարյանական ճակատը ,,Սյունաց,, կուսակցություն էր հիմնում, նրա համակիրները և լրատվամիջոցները Լեռնահայաստան էին սկսել քարոզել, իսկ համացանցերում ,,սյունյաց ողջույններով,, հող էին նախապատրաստում Ղրիմ-2 օպերացիայի համար (պոկել Սյունիքը ՀՀ-ից)։

Եվ այս ամենն իհարկե ռուս-թուրքական ուժերի կողմից Իրանը բլոկադայի մեջ պահելու ծրագրի շրջանակներում (ու կապ չունի թե շարքային քոչարյանականը հասկանու՞մ էր սա թե ոչ)։

Հիմա, երբ Ռուսաստանը քաքի մեջ է, ու ռուս-իրանական համագործակցությունն է ակտիվանում, Քոչարյանն էլ նույն ռուսական գծի մեջ, դարձել է Իրանի հետ համագործակցության ջատագով։

Սակայն, երբ առիթ կար այդ հարաբերությունները խորացնելու, Քոչարյանի օրոք, Իրանի ուզած ՋԷԿ-ը հանձնվեց ռուսներին, Իրանից եկող գազատարը բարակեց, որպեսզի Իրանը գազ չարտահանի, իսկ Կապան-Մեղրի երկաթգիծը, դեպի Իրան տարածվելու փոխարեն ապամոնտաժվեց։

Բայց սա, քոչարյանական մամուլը չի քննարկի, քանի որ այն Ժեխի համար է գործում, սկզբում մարդկանց ժեխի վերածելու, հետո որպես ժեխ պահելու, հետո չթողնելու, որ հանկարծ ժեխը վերադառնա իր նախկին բնական, ԲԱՆԱԿԱՆ վիճակին։

Իմ խնդիրը, ոչ թե ազգ-բանակ, այլ ազգ-բանական ստեղծելն է։

Հայկ Մանասյան