Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման ուղղությամբ. Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն՝ Ադրբեջանի կողմից չարդարացված ագրեսիայի ենթարկված Վարդենիս այցելությունից հետո։
«Շատ օգտակար է այցելել սեպտեմբերի 13-ին և 14-ին տեղի ունեցած հարձակումներից տուժած վայրերը։ Շատ տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ ավերվել կամ վնասվել են: Հայաստանը պետք է կարողանա խաղաղ ապրել։ Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու ուղղությամբ»,- նշել է դեսպանը Twitter-ի իր գրառման մեջ
Très utile visite des sites touchés par les attaques des 13 et 14 septembre. Nombreuses maisons et infrastructures civiles détruites ou endommagés. Les 🇦🇲 doivent pouvoir vivre en paix. La 🇫🇷 continue à œuvrer pour le respect de l'intergrité territoriale de l'🇦🇲. 📷 à Vardenis pic.twitter.com/axVHDdl1up
— Anne Louyot (@AnneLouyot) September 29, 2022
0Comments