Չորս ինքնաթիռ իջել է ու հլա նախնական 24 հատ էլ կիջնի․ Հենց այդ զենքով հայ զինվորը կպահի Սյունիքն ու կմտնի Ջուլֆա․ Զենքը տվողներն էլ Թուրքիայի ականջից կքաշեն

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Անձամբ ես ուրախ եմ, որ վերջապես Հայաստան զենքի խմբաքանակ է մտել.

Ես աննձամբ ուրախ եմ, որ այս նեղ մաջալին, երբ հայ զինվորը զենքի կարիք շատ ունի, ինչ֊որ մի երկիր համաձայնել է զենք վաճառել։

Ես անձամբ ուրախ եմ, որ այդ զենքը ամսի 13֊ին Սյունիք պահեց, ուրախ եմ, որ շատ էֆեկռիվ էր բայրաքթարներին կանգնացնելու գործում։

Շատ ուրախ եմ, որ մի զալպով Քելբաջարի նորակառույց զորամասը օդ հանեցին, ուրախ եմ, որ այդ զենքը 500 յաշմա թաղեց միայն Ջերմուկում և վերջապես ուրախ եմ, որ հենց այդ զենքով վերջապես հայ զինվորի մեջքը մի փոքր սկսեց ուղղվել...

Իսկ, թե ով բերեց, որտեղից բերվեց` թքած ունեմ...

Իսկ ո՞վ է ասում, որ դրանք հնդկական են. Կարող է ինչ֊որ հարցերից ելնելով այդպե'ս է փաստաթղթավորված։ Կարող է այլ երկրի զենք է և միջնորդավորված են ուղարկում... Կարող է իրանական արտադրության զենք է, կարող է` կանադական, ֆրանսիական, գուցե ամերիկյան, տո հենց գուցե ռուսական, որ չեն ուզում երևալ... Տո կարող է և փող էլ չեն տվել և այդպես միայն ասվում է... ՏՈ ԱՍԵՆՔ ՉԻ ԷԼ ԵԿԵԼ ՈՒ ԹՇՆԱՄՈՒՆ ՎԱԽԵՑՆՈՒՄ ԵՆ... Սակայն Ձեզ համար ի՞նչ տարբերություն։

Ի՞նչ է Ձեր ուզածը. ինչի՞ց եք դժգոհ... Ի՞նչ անենք, հետ տա՞նք։

Իհարկե ես լավ եմ հասկանում, որ շատերիդ երազանքը, որ ազիկը Սյունիքով կապվի Նախիջևանին, այդ զենքի պատճառով հօդս ցնդեց, իհարկե շատ լավ եմ հասկանում, որ պետականության կորուստն ու միութենական դառնալու Ձեր բաղձալի երազանքը, այդ զենքի պատճառով մնաց օդում կախված ու մի փոքր կատաղած եք...

Բա էն ե՞րբ էր, որ ասեցի` չորս ինքնաթիռ իջել է... Բա չէի գրե՞լ, որ չորս հատ իջել է ու հլա նախնական 24 հատ էլ կիջնի։

Այո', իջել է, զենք եկել է ու դեռ շատ կգա ու հենց այդ զենքով հայ զինվորը կպահի Սյունիքը, հենց այդ զենքը տվողները Թուրքիայի ականջից կքաշեն, հենց այդ զենքով կգրավվի եռանկյունին ու հենց այդ զենքով հայ զինվորը կմտնի Ջուլֆա։ Իմացա՞ք... Դե գնացեք ու ավելի`կսկծու տրաքվեք...

Արմեն Արգինյան