Ռուսաստանը սկսել է իր Սու-30 կործանիչների տեղափոխումը Բելառուսի «Բարանովիչի» օդանավակայաում։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Բելառուսը համաձայնել է ընդունել 120 հազար ռուս զինվորականի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հանձնարարել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարին նախապատրաստել ազգային պաշտպանության հարցերով նախագահական միջոցառումներ։ Ավելին, ստուգել բոլոր ուժերը՝ զորամասերից մինչև ժողովրդական միլիցիա։ Կազմ-պատրաստ լինել պատերազմական ժամանակաշրջանի նորմերին համապատասխան տագնապին։
0Comments