Ռուսաստանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «միջազգային դիտորդների» տեղակայմանը. Զախարովա

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ռուսաստանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «միջազգային դիտորդների» տեղակայմանը։

Մենք հանդես ենք գալիս բոլոր այն պայմանավորվածությունների խստիվ կատարման օգտին, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից՝ ձգձգվող հակամարտությունը լուծելու համար, որը բազմիցս վտանգավոր արյունալի պիկերի վերածվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու կոչը։

«Այնտեղ նախատեսված շատ բան։ Կա եւ տեսություն, եւ պրակտիկա, կա կատարվածի արձանագրություն եւ ապագայի պլան։ Այդ փաստաթղթերը համաձայնեցված են ոչ միայն միջնորդի եւ յուրաքանչյուր առանձին երկրի միջեւ, այլ այն երկրների միջեւ, որոնք այս երկար հակամարտության պատմության մի մասն են: Ահա թե ինչու են դրանք անգնահատելի, եւ իրականում ներկայացնում են իրական, ոչ թե մտացածին ճանապարհային քարտեզը: Կարծում եմ, որ շատ մարդիկ՝ քաղաքական, հասարակական գործիչներ, թե՛ համաձայնագրով միավորված պետությունների ներսում, թե՛ հատկապես Հայաստանում ու Ադրբեջանում, թե՛ դրսում, ցանկանում են իրենցով կամ իրենց պատկերացումներով փոխարինել այն, ինչի մասին պայմանավորվել են։ Շատ բան են խոստանում, խոստանալ գիտեն։ Ճիշտ է, տարիների ընթացքում այդքան էլ շատ բան չեն արել, եւ  արդյունքներ չեն եղել։ Բայց այն պայմանավորվածությունները, որոնք մշակվել են, թղթի վրա չմնացին, դրանք իրականացվում են փուլերով, քայլ առ քայլ։ Ամեն ինչ չէ, որ իրականացվում է այնպես, ինչպես ցանկանում ես, քանի որ միշտ ցանկանում ես առավելագույնը, բայց, միեւնույն ժամանակ, դա աշխատում է։ Ուստի, կարծում եմ, պետք չէ իրականը մտացածին ինչ-որ բանով փոխարինել։ Բայց դա, հավանաբար, ընդհանուր օրենք է»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 18:00-ից ադրբեջանական զինուժն ականանետերից եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էր գնդակոծել հայկական դիրքերը սահմանի արեւելյան ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել։

Դրանից հետո Փաշինյանը Twitter-ում գրառում էր կատարել, որում նշել էր, որ ադրբեջանական ներխուժումը պետք է դադարեցնել, սահմանին միջազգային դիտորդներ տեղակայել։ «Ադրբեջանական զորքերի դուրսբերումը եւ օկուպացիայից տուժած հայկական տարածքներում միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը բացարձակ անհրաժեշտություն է»,- ասել է նա։