Ուկրաինայի օկուպացված տարածքները Ռուսաստանին միացնելու մասին համաձայնագրերը կստորագրեն վաղը` Կրեմլում

Մանրամասներ
ա


Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին, Կրեմլում համաձայնագրեր կստորագրվեն Ռուսաստանի կազմ նոր տարածքներ մուտք գործելու վերաբերյալ: Լուրը հայտնել է Կրեմլի խոսնակ Պեսկովը։

«Վաղը ժամը 15:00-ին Գեորգիևսկու դահլիճում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության կազմ նոր տարածքների մուտքի մասին համաձայնագրերի ստորագրումը, Պուտինը հանդես կգա ծավալուն ելույթով»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ուկրաինայի չորս մասամբ օկուպացված շրջաններում ավարտվել են Ռուսաստանին միանալու «հանրաքվեները»։