Երևանում կենտրոնի ավտոկայանատեղիներն ավելի թանկ կլինեն, քան ծայրամասերինը. կփոխվի նաև «կարմիր գծերի» գույնը

Մանրամասներ
ա

Երևանում ավտոմեքենաների կայանման «Կարմիր գծերի» գույնը կփոխվի, ավտոկայանատեղիների վճարի չափերն էլ կվերանայվեն: Այս նախագիծն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը, առաջիկայում կներկայացվի ԱԺ։

Նախագծով նախատեսվում է երևանյան ներկայիս միանման ավտոկայանատեղերը տարբերակել ըստ նշանակության. հաշմանդամ վարորդների համար` մի գույնով, ծառայողական ավտոմեքենաների համար` մեկ այլ, շարքային քաղաքացիների համար էլ` ուրիշ գույնի գետնանշումով:

Միաժամանակ փոփոխություններ կլինեն նաև ըստ տեղանքի. կենտրոնում ավտոկայանատեղին ավելի թանկ կլինի, ծայրամասերում`ավելի էժան։ Նոր դրույքաչափերը կսահմանվեն ըստ առկա գոտիականության։