Բլինքենի անձանբ ներգրավվածությունն ու հայկական բանակի պատասխան գործողությունները հնարավոր դարձրին դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Հայկական բանակի պատասխան գործողություններն ու ամերիկյան կողմի ներգրավվածությունը: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մատնանշելով երկու հիմնական գործոնները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել դադարեցնել կրակը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռազմական վերջին բախումների ժամանակ:

«Պետքարտուղար Բլինքենի անձանբ ներգրավվումը, ով մի քանի զանգ է ունեցել ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ, ինչպես նաև այլ մակարդակներում ԱՄՆ ինտենսիվ ներգրավվածությունը փորձել է կանգնեցնել էսկալացիան: Այս առումով այս երկու գործոններն են կարևոր դեր խաղացել՝ այսինքն հայկական բանակի պատասխանը և ամերիկյան կողմի ներգրավվածությունը»,- ասել է Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյանը շեշտել է՝ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում դրական ազդեցություն է ունենում և իր հետ բերում հավելյալ անվտանգության երաշխիքներ: