Ալենին խորհուրդ եմ տալիս մանիպուլյատիվ եղանակով չտարածել կեղծ տեղեկություններ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

«Ալեն Սիմոնյանը հերթական անգամ ստում է կամ էլ իրավիճակին ուղղակի չի տիրապետում, ասելով, որ պատերազմի ժամանակ նախագահների մակարդակով առաջարկ է եղել, ԱՀ նախագահն է նախաձեռնողը եղել, և իբր իր տեղեկությամբ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրաժարվել են հանդիպել Նիկոլ Փաշինյանին»: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Ալենին խորհուրդ եմ տալիս մանիպուլյատիվ եղանակով չտարածել այնպիսի կեղծ տեղեկություններ, որի պարզաբանումները չեն բխում հենց իրենց շահերց: Հատկապես, որ դրանք չեն նպաստում իրենց իսկ մեղքով ստեղծված այսօրվա ծանր իրավիճակից լուծումներ գտնելուն»,- գրել է նա: