Հայկական կողմն ունի 3 զոհ․ 22:00-ի դրությամբ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայունացել է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով

հայկական կողմն ունի 3 զոհ:

ՀՀ ՊՆ

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Թշնամին հայտնել էր Ադրբեջանի ԶՈւ մեկ վիրավորի մասին։

ՀՀ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Ժամը 21:00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։