Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Մանրամասներ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին իրավիճակի շուրջ։ Ընդգծվել է, որ հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրականացվող աշխատանքները, ներառյալ վերականգնողական և շինարարական լայնածավալ աշխատանքները, որոնք ծառայում են տարածաշրջանի «խաղաղ զարգացմանը» (չակերտները՝ Tert.am)։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ թեմաները, ինչպես նաև Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր։