Ռուսաստանն անցնում է ճակատագրական փուլով. Լավրով

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ռուսաստանն այսօր անցնում է իր պատմության ճակատագրական փուլով, որոշվում է աշխարհակարգի ապագան: ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր արտաքին քաղաքականության հիմնական նպատակները եղել և մնում են երկրի ազգային անվտանգության ապահովումը, նրա ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ներքին կայուն զարգացման համար բարենպաստ արտաքին պայմանների ձևավորումը և համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը», - ՌԴ արտաքին գործերի նախարարության ստեղծման 220-ամյակին նվիրված փոստային նամականիշի մարման ժամանակ ասել է նախարարը:

«Այսօր մեր երկիրն անցնում է իր պատմության ճակատագրական փուլով: Չափազանցություն չի լինի ասել, որ որոշվում է աշխարհակարգի ապագան: Մենք կշարունակենք համառորեն և ստեղծագործորեն աշխատել համաշխարհային ասպարեզում»,- ընդգծել է Լավրովը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը գործընկերների հետ կնպաստի «կառուցողական, միավորող օրակարգին»։