Ոնց ա էլի ստացվում որ ադրբեջանցիք մտնում են Ջաբրաիլ, սրընթաց գրավում են Հադրութը ու ոտ-ոտ գալիս հասնում են Շուշի ու ոչ մեկ չի հայտնվում ով կկարողանար դրա դեմն առնել

Արթուր Դանիելյան․ Մանրամասներ
ադեկվադ

Ինձ մի հանելուկ է տանջում, ահագին ժամանակ է տանջվում եմ չեմ կարում լուծումը գտնել: Գուցե ձեզ մոտ կստացվի...

Տեսեք կա բավական լայն տարածում ստացած միտք որ Արցախյան առաջին ազատամարտի ձեռքբերումների մի զգալի մասը տեղի են ունեցել ի հեճուկս Հայաստանի իշխանությունների ու մասնավորապես ի հեճուկս Լևոն Տեր-Պետրոսյանի պարտվողական ջանքերի: Կա նաև հայտնի ձայնագրությունը որտեղ Տեր-Պետրոսյանը պահանջում է արցախցիներից վերադարձնել Քարվաճառը: Դե էր արդյոք Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը թե ոչ, և ինչքանով էր դա ճիշտ կամ սխալ բուն հանելուկիս լուծման համար էական չէ, կարևորը նման մտայնության գոյության փաստն է:

Ոնց ա ստացվում որ 30 տարի անց, երբ Արցախի պետական ինստիտուտները ու պաշտպանական իմունիտետը էականորեն ավելի զարգացած էր քան 1992 թվականին, ոչ նույն շրջանակները ոչ էլ իրենց ժառանգորդները չկարողացան Արցախը պաշտպանել: Ոնց ստացվեց որ 1992-ին մի քանի երիտասարդ կարողացան պաշտոնական Երևանի կամքին դեմ գնալ ու ջախջախել բոլոր առումներով գերազանցող ադրբեջանական ուժերին, իսկ 2020-ին երբ Արցախը իր զինանոցում ուներ ՀՀ երկու նախկին նախագահ, տեղական ռազլիվի գենեռալիտետի լուրջ պաշարներ, ու պետական հաստատություններ այդ դիմակայությունը չստացվեց: Առավել ևս երբ գիտենք որ Տեր-Պետրոսյանը առնվազն այդ մի տեսագրությունում կոչ արել է Քարվաճառը տալ սպառնալով որ այլապես զենքի հոսքը կդադարի, մինչդեռ Փաշինյանը պնդում է որ տվել է բանակին այն ամենը ինչ պահանջվել է ու մինչ օրս չի եղել մեկ գեներալ որ դա հերքի: Ոնց ա էլի ստացվում որ ադրբեջանցիք մտնում են Ջաբրաիլ, սրընթաց գրավում են Հադրութը ու ոտ-ոտ գալիս հասնում են Շուշի ու ոչ մեկ չի հայտնվում ով կկարողանար դրա դեմն առնել:

Արթուր Դանիելյան