Վերին Լարսի անցակետում զորակոչի ենթակա բոլոր ռուսաստանցիներին առձեռն կհանձնվեն զինվորական ծանուցագրեր

Մանրամասներ
ա

Վերին Լարսի անցակետում զորակոչի ենթակա բոլոր ռուսաստանցիներին առձեռն կհանձնվեն զինվորական ծանուցագրեր:

Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսիայի իշխանությունները։

Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Վրաստանի հետ սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետում զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետի տեղակայման մասին։

Այդտեղ Ռուսաստանի Դաշնության զորակոչի ենթակա բոլոր քաղաքացիներին, ովքեր ցանկանում են լքել երկիրը, կհանձնվեն զինվորական ծանուցագրեր: