Հայաստանը բազմաթիվ կասկածներ ունի Բելառուսի նկատմամբ՝ Ադրբեջանի հետ, հաճախ ի վնաս մեզ, չափազանց ջերմ վերաբերմունքի մասին․ Մնացականյանը պատասխանել է Բելառուսի ԱԳ նախարարին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյն ասել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Հայաստան ոչ թե կարգավորման, այլ տարածաշրջանում հակամարտության սրման է հանգեցնում, գրում է Russia Today-ը։

«Կարծում եմ, որ նման «բազեների» այցը, որոնք հագնվում են խաղաղարարի տոգա, ոչ մի լավ բան չի բերում», - ասել է Մակեյը:

Նա հավելել է, որ Փելոսիի Թայվան կատարած այցից հետո տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրացում է եղել։

«Հետևաբար, նման այցերը կապված կլինեն ոչ թե որոշակի հակամարտությունների հանդարտեցման, այլ ընդհակառակը՝ սրման հետ», - ասել է Բելառուսի ԱԳՆ ղեկավարը։

ՀՀ նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ մեկնաբանելով Մակեյի հայտարարությունը:

«Բելառուսի արտգործնախարարը, կարծես, կարծիք ունի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցի առնչությամբ: Վատ և անտեղի: Հայաստանը բազմաթիվ կասկածներ ունի Բելառուսի նկատմամբ՝ Ադրբեջանի հետ, հաճախ ի վնաս մեզ, չափազանց ջերմ վերաբերմունքի մասին», - գրել է Մնացականյանը։