Պուտինն արգելել է նահանջել Խերսոնից. Դա առաջացրել է բարձրագույն հրամանատարական կազմի դժգոհությունը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Վերջին շաբաթների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստանձնել է Ուկրաինայում  որոշ ռազմավարական որոշումների կայացումը, գրում է New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության իր աղբյուրներին։

Պուտինն, օրինակ, մերժել է ռուս հրամանատարների խնդրանքը՝ ռուսական բանակի կողմից Ուկրաինա ներխուժման սկզբում գրավված Խերսոնից զորքերը դուրս բերելու վերաբերյալ։ Հրամանատարությունը կարծում է, որ Խերսոնից զորքերի կազմակերպված դուրսբերումը կօգներ պահպանել ռազմական տեխնիկան և զինվորների կյանքը՝ ուկրաինական զինված ուժերի կողմից քաղաքն ազատագրելու համար լայնածավալ հակահարձակման դեպքում։

Խերսոնը և նրանում տեղակայված ռուսական խմբավորումը ռուսական բանակի հիմնական ուժերից կտրված են Դնեպրով, որի վրայով կամուրջը վնասվել է ուկրաինական բանակի մշտական հարձակումների հետևանքով և պիտանի չէ տեխնիկա տեղափոխելու համար։ Սակայն Պուտինը թույլ չի տվեց նահանջել Խերսոնից, քանի որ դա նրա համար նվաստացուցիչ պարտություն կլիներ։ 

Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Վլադիմիր Պուտինը հրամանատարներին տեղեկացրել է, որ հենց նա է ռազմավարական որոշումներ կայացնելու ռազմական գործողությունների հետագա ընթացքի վերաբերյալ, ինչն առաջացրել է բարձրագույն հրամանատարական կազմի դժգոհությունը։Հաղորդվում է, որ զինվորականները թերահավատորեն էին վերաբերվում կայծակնային պատերազմիև Կիևի արագ գրավման նախնական ռազմավարական ծրագրի իրագործելիությանը: Նրանք կարծում էին, որ դրա համար շատ ավելի շատ զինվորներ և տեխնիկա է պահանջվում։ Մինչդեռ մասնակի մոբիլիզացիա սկսելու մասին հրամանագիրը, որը Վլադիմիր Պուտինը ստորագրել էր սեպտեմբերի 21-ին, ընդունվել է ռուսական բանակի հրամանատարության առաջարկությամբ, գրում է New York Times-ը։

Թերթին տված հարցազրույցում ԱՄՆ շտաբների պետերի միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Մարկ Միլին ասել է, որ ռազմավարական նախաձեռնությունն անցել է ուկրաինացիներին, սակայն նրանց «երկար ճանապարհ է սպասվում»։