Չինաստանի նախագահին ձերբակալե՞լ են. Պեկին մեծ քանակությամբ զորք է բերվում. Նոր մանրամասներ Չինաստանում հնարավոր ռազմական հեղաշրջումից

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Կարծես հաստատվում են Չինաստանում հեղաշրջման մասին շրջանառվող տեղեկությունները: Համենայն դեպս, այդ երկրում այս պահին արտառոց իրավիճակ է տիրում. ռազմական հեղաշրջման մասին Թվիթերում ակտիվ շրջանառվող խոսակցությունների, ինչպես նաև Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի վաղաժամ հրաժարականի մասին տարատեսակ գրառումների ֆոնին մայրաքաղաք Պեկին մեծ քանակությամբ զորք է բերվում։

Բացի այդ, Չինաստանում չեղարկվել է ավելի քան վեց հազար ներքին և միջազգային չվերթ, դադարեցվել է նաև գնացքների տոմսերի վաճառքը:

Համառ լուրեր են շրջանառվում նախագահ Սի Ծինփինի ձերբակալման մասին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Live24.am-ը հայտնել էր, որ տեղեկություններ են ստացվում Չինաստանում հեղաշրջման և Սին Ծինփինին  իշխանությունից հեռացնելու մասին։