Հեղաշրջում Չինաստանու՞մ. Տեղեկություններ են տարածվում Սի Ծինպինի վաղաժամկետ հրաժարականի մասին

Մանրամասներ
ա

Twitter-ում տեղեկություններ են տարածվում Չինաստանում հեղաշրջման և Սի Ծինպինի վաղաժամկետ հրաժարականի մասին:

Նշենք, որ առաջիկայում տեղի է ունենալու Չինաստանի կոմունիստական կուսակցության համագումարը, որտեղ որոշվելու է իշխանության խնդիրը, ընտրվելու է երկրի նախագահ, ինչպես նաեւ սահմանվելու է երկրի հետագա զարգացման մոդելների հարցը։ Միջազգային մամուլն ու փորձագետներն այս համագումարը շրջադարձային են համարում։

Համագումարի նախօրեին չինական ղեկավարության մեջ ներքին պայքար է ընթանում տարբեր խմբավորումների ու ազդեցության խմբերի միջեւ, որը սրվել է տնտեսական բարդությունների եւ Թայվանի ճգնաժամի պատճառով։ Հնարավոր է հեղաշրջման մասին տեղեկությունները կապված են այս պայքարի հետ: Ամեն դեպքում, ներքին այս պայքարը եւ հնարավոր ելքը գնահատվելու է որպես ներքին հեղաշրջում, ինչպես տեղի էր ունենում ԽՍՀՄ քաղբյուրոյում։