Ռիսկը, իհարկե, կա, բայց ինֆորմացիոն դիվերսիան կառավարվում է մեկ հստակ կենտրոնից. Վահագն Ալեքսանյան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«1. ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատների հայտարարությունները իրականում համապատասխանաբար սեպտեմբերի 13-ի և 20-ի հայտարարությունների թարմացումներ են։

2. ՄԹ դեսպանատան հայտարարությունն, առհասարակ, սեպտեմբերի 14-ին է արվել և չի էլ թարմացվել, ուղղակի հիմա է նետվել դաշտ կոնկրետ ուժերի կողմից։

3. Նոյեմբերյանում ու առհասարակ Տավուշում ոչ մի տարհանում էլ չկա։

4. Ռիսկը, իհարկե, կա, բայց այն ավել չէ, քան, օրինակ, երկու կամ երեք օր առաջ։

5. Ինֆորմացիոն դիվերսիան կառավարվում է մեկ հստակ կենտրոնից, և հաճախ իրականացվում այդ կենտրոնի դեմ առերևույթ «պայքար» մղողների ձեռամբ»։