Շարունակվում են Ռուսաստանից հեռանալու հսկայական հերթերը

Մանրամասներ
ա

Ռուսաստանի ցամաքային սահմաններին մեքենաների հսկայական հերթեր են գոյացել այն պահից սկսած, երբ ռուսական իշխանությունները հայտարարեցին մասնակի մոբիլիզացիա՝ Ուկրաինայի հետ պատերազմում մարտական ​​կազմը համալրելու համար:

Սոցցանցերը գրում են խցանումների և տասնյակ հազարավոր մեքենաների կուտակման մասին Վրաստանի, Ղազախստանի և Մոնղոլիայի հետ սահմաններին։ Իշխանությունները՝ ի դեմս ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, այս տեղեկությունը «խիստ չափազանցություն» և «կեղծ» են համարում, գրում է BBC-ն։