Ադրբեջանի ՊՆ-ը հերթական ագրեսիան սկսելու հողն է նախապատրաստում

Մանրամասներ

1

Հայաստանի դեմ հերթական ագրեսիա սանձազերծելու համար Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին տեղեկատվական հող է նախապատրաստում։

Մասնավորապես, Ադրբեջանի ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել, ըստ որի Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են կատարել ադրբեջանա-հայկական սահմանագծի Քելբաջարի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին սկսված Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիային նույնպես այսօրինակ հաղորդագրություն էր նախորդել։