Հարավային Կովկասում Ամերիկան և Իրանը հանդես են գալիս որպես բնական դաշնակիցներ. Երկուսն էլ դեմ են միջազգային սահմանների փոփոխությանը

Մանրամասներ
ա

Անկարայի աջակցությամբ ղարաբաղյան ճակատում Ադրբեջանի առաջընթացի ամրապնդմամբ և Նախիջևանը Ադրբեջանի տարածքին միացնելու համար «Զանգեզուր միջանցք» ստեղծելելու Բաքվի կամայական որոշման համատեքստում ԱՄՆ Կոնգրեսի նախագահ Նենսի Փելոսին այցելել է Երևան: Այս հարցը Saed News-ը քննարկել է ամերիկյան հարցերով փորձագետ Ամիր Ալի Աբոլֆաթահի հետ զրույցում։

Հարցին, որ ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան Ադրբեջանի և Հայաստանի միջև արյունալի հակամարտությունների ֆոնին լայն արձագանք է գտել համաշխարհային լրատվամիջոցներում, և ի՞նչ խնդիրներ են ստիպել Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյային մեկնել Երևան՝ համերաշխություն հայտնելու Հայաստանին, Ամիր Ալի Աբոլֆաթահը պատասխանել է․ «Ես կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին աջակցելու հիմնական պատճառն այն է, որ ուժեղացվի միջազգային սահմանների փոփոխության հնարավորությունը, եթե կառուցվի «Զանգեզուրի միջանցքը»: Երբ խոսքը գնում է միջազգային սահմանների փոփոխության մասին, Վաշինգտոնը հայտարարում է այս մակարդակով իր հակազդեցության մասին:

Միջազգային սահմանների փոփոխությանը դեմ հանդես գալու ԱՄՆ-ի պատճառն այս երկրի անհանգստությունն է դրա տարածման առնչությամբ աշխարհի այլ մասեր: Ըստ էության, պատճառներից մեկը, որ Ամերիկան ​​բարձրացնում է այս հարցը, դա Ուկրաինայի  դեմ Ռուսաստանի պատերազմն է, և դա նույն հարցն է, որ Ուկրաինայի տարածքի մի մասը Ռուսաստանին միացնելու դեպքում փոփոխության կենթարկվեն միջազգային սահմանները։ Համենայնդեպս սա այն հիմնավորումն է, որ Ամերիկան ​​առաջ է քաշում Ռուսաստանին հակադրվելով։ Այս հարցը նաև  պատճառ է դարձել որ ԱՄՆ-ը պաշտպանի իր դաշնակիցներին Ռուսաստանի դեմ։

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», Վաշինգտոնը կարծում է, որ Բաքվի և Անկարայի պնդումն այդ միջանցքի բացման հարցում ի վերջո կհանգեցնի միջազգային սահմանների փոփոխության, և դա հակասում է ԱՄՆ-ի շահերին, և այդ իսկ պատճառով Վաշինգտոնը դեմ է Հարավային Կովկասում Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնած գործողություններին»։

Ինչ վերաբերում է հարցին, թե տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությանը հակադրվելու հարցում թվում է, թե հատվում են որպես տարածաշրջանային տերության՝ Իրանի և որպես գերտերության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումները, ի՞նչ կարող է լինել Հարավային Կովկասում այս հատման արդյունքը, մասնագետը նշել է

«Նորություն չէ, որ Իրանը և Ամերիկան ​​որոշ հարցերում հանդես են գալիս որպես բնական դաշնակիցներ: Մենք արդեն ականատես ենք եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև նման բնական դաշինքի՝ Բոսնիայի, Իրաքի բռնապետ Սադամ Հոսեյնի տապալման և Աֆղանստանում թալիբների տապալման հարցերում։ Հարավային Կովկասում Ամերիկան ​​և Իրանը հանդես են գալիս որպես բնական դաշնակիցներ։ Երկու երկրներն էլ կտրականապես դեմ են միջազգային սահմանների փոփոխությանը, և ինչպես ասացի, այս դաշինքն աննախադեպ չէ, և մենք նախկինում էլ տեսել ենք նման դաշինք»։

saednews.com լրատվական կայք, թարգմանեց՝ Սահակ Շահմուրադյանը

Սկզբնաղբյուր