Իրանի հոգևոր առաջնորդի մահվան մասին լուրերը կեղծ են. Դրանք տարածում են Իրանի հակառակորդները. Իրանի հոգևոր առաջնորդի տեղակալ

Մանրամասներ
ա

Որոշ զանգվածային լրատվամիջոցներում և սոցցանցերում լուրեր են տարածվում Իրանի հոգևոր առաջնորդի մահվան մասին: Հայտնում եմ, որ լուրերը կեղծ են : Այս մասին ասել է Խամենեի միջազգային հարցերով տեղակալ Մոհսեն Գումին՝ պարզաբանելով, որ երկրի հոգևոր առաջնորդը ողջ է, առողջ է և զբաղվում է իր պարտականությւնների կատարմամբ:

Նա  նաև հայտնել է, որ կեղծ լուրերը տարածում են Իրանի հակառակորդները:

«Ինչպես հայտնի է, երկրում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում, և նման լուրերով փորձ է արվում դրանք վերածել հեղաշրջման, ինչը երբեք չի լինելու»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով տեղակալը: