ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստանի սահմանների մոտ «Z», «B», «A» գրառումներով ադրբեջանական ռազմական շարասյուններ են տեղաշարժվում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ադրբեջանական ռազմական շարասյունները տեղաշարժվում են Հայաստանի սահմանների մոտ՝ թափքին «Z», «B», «A» օպերատիվ ուղղությունների գրառումներով: Հայտնում են Re:public of Artsakh և Armenian Military Portal տելեգրամ ալիքները։

Ըստ աղբյուրների՝ այսօր Ալիևը ժամանել է Բերձոր, դրոշ է կախել և սպառնացել Հայաստանին նոր տարածքների գրավմամբ, և որ ոչ Մակրոնը, ոչ Բլինկենը, ոչ էլ որևէ մեկն իրեն հետ չեն կարող պահել իր նկրտումներց։

Ողջ Ադրբեջանի տարածքում 2-3 ժամ անջատվել են սոցիալական ցանցերը, այդ թվում՝ WhatsApp, Viber և այլ հավելվածներ, խնդիրներ են եղել նաև բջջային կապի հետ։ Ըստ երեւույթին, Հայաստանի և Արցախի դեմ հարձակման դեպքում փորձարկումներ են կատարվել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ի երեկոյան Ադրբեջանն արդեն խախտել է հրադադարի ռեժիմը։ Հայտնի է դարձել նաև, որ Ադրբեջանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել։