Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Մանրամասներ

1

ԱՄՆ դեսպանության և Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա հանդիսավոր ու կարևոր առիթով։ Այս մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լիլ Թրեյսիի ուղերձում:

«Այս դժվարին պահին ես ցավակցություն եմ հայտնում անցյալ շաբաթվա հարձակումների ընթացքում տեղ գտած մարդկային կորուստների կապակցությամբ։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում, և մենք կշարունակենք խաղաղության ուղղված ջանքերը համակովկասյան տարածաշրջանում։

Ես ողջունում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և իրենց ապագան կերտելու հանձնառությունը»,- ասված է դեսպանի ուղերձում: