Բրիտանիան 2023-ին 2.6 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային. Financial Times

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Հաջորդ տարի Բրիտանիան մտադիր է առնվազն 2.3 մլրդ ֆունտ (մոտ 2.6 մլրդ դոլար) ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային, գրում է Financial Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ Լոնդոնի պլանների մասին այս շաբաթ կհայտնի Լիզ Թրասը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ժամանակ։ Սպասվում է, որ նա երեքշաբթի կժամանի Նյու Յորք, որտեղ կհայտարարի երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինային աջակցելու իր մտադրության մասին։

Թրասի այցի ծրագիրը նաեւ երկկողմ բանակցություններ են ներառում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ եւ հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանական իշխանությունները հայտնել էին, որ Ուկրաինայում ռուսական հատուկ օպերացիայի մեկնարկից ի վեր երկիրը Կիեւին 2.3 միլիարդ ֆունտ է հատկացրել։ Իսկ օգոստոսին նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է ուկրաինական կողմին ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը հրթիռային համակարգեր, ավելի քան 800 Black Hornet միկրոդրոններ եւ 2000 այլ ԱԹՍ-ներ է ներառում։