Լոնդոնում հրաժեշտ են տվել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ հրապարակային հրաժեշտի արարողությունն ավարտվել է երկուշաբթի օրը՝ Լոնդոնում:

Արարողությունը տեղի է ունեցել չորս օր՝ Վեստմինստերյան պալատում, չորեքշաբթի, ժամը 19:00-ից մինչև երկուշաբթի, ժամը 8:30: Փակ դագաղը, որը ծածկված է թագավորական ստանդարտով, գտնվում էր Վեստմինստեր-նախասրահում, որը պալատի պահպանված մասերից ամենահինն է:

Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին՝ Վեստմինստերյան աբբայությունում: Արարողությունը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով ժամը 13:00-ին):