Նենսի Փելոսին Երեւանի ճանապարհին է. ժամանումը՝ մոտավորապես 19:00-ին «Հետք»

Մանրամասներ

1

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին այս պահին Բեռլինից Երեւան ճանապարհին է, գրում է «Հետքը»: 

Երեկ նա հաստատել է, որ այսօր Գերմանիայի մայրաքաղաքից ժամանելու է Երեւան: Փելոսին Բեռլինում մասնակցում էր Մեծ յոթնյակի խորհրդարանների խոսնակների գագաթնաժողովին:

«Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակում որեւէ տեղեկություն չկա այս թռիչքի մասին, ինչը նորմալ է, քանի որ պաշտոնական պատվիրակությունների չվերթերը չվացուցակում չեն երեւում: Սակայն թռիչքներին առցանց հետեւող կայքերում, օրինակ՝ flightradar24.com-ում, կարելի է տեսնել, որ ամերիկյան պատվիրակությանը տեղափոխող ԱՄՆ օդուժի «Boeing C-40C» (ամերիկյան գրանցումը՝ 02-0202) օդանավը քիչ առաջ մեկնեց Բեռլինի օդանավակայանից եւ հիմա դեպի Երեւան ճանապարհին է:

Ժամանումը Երեւան նախատեսված է մոտավորապես 19:00-ին: 

Նենսի Փելոսիի հետ Հայաստան կայցելի նաեւ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Ջեքի Սփիերը, որը Կալիֆոռնիա նահանգից է եւ մորական կողմից հայ է։