Դոլարն ու եվրոն շանունակում են թանկանալ

Մանրամասներ

1

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կազմել է 415.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 4.83 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 415.35 դրամ (աճել է 4.95 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 474.58 դրամ (աճել է 1.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.93 դրամ (աճել է 0.04 դրամով):

Երևանյան բանկերում դոլարը գնվում է 418-420 դրամով, վաճառվում է 430-432 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 408-421 դրամով, վաճառվում է 429-434 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.97-6.84 դրամով, վաճառվում է 7.10-7.30 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 423 դրամով, վաճառվում՝ 429-430 դրամով:

Եվրոն գնվում է 422-424 դրամով, վաճառվում է 430-432 դրամով:

Ռուբլին գնվում է 6.60-6.75 դրամով, վաճառվում է 6.85-6.90 դրամով: