Ղրղզստանի և Տաջիկստանի պետական սահմանի ամբողջ երկայնքով փոխհրաձգություններ են․ Գյուղերի բնակիչները տարհանվում են

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը լարվել է։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ սահմանապահների միջև կրկին փոխհրաձգություններ են տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։

Ղրղզական կողմի հաղորդմամբ՝ իրավիճակը լարվել է սեպտեմբերի 14-ին Բուլակ-Բաշիի շրջանում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո։ Տաջիկստանի սահմանապահները մարտական դիրքեր են գրավել սահմանի տվյալ հատվածում, որից հետո փոխհրաձգություն է սկսվել նաև Կակ-Սայի շրջանում, իսկ ավելի ուշ՝ Սամարղանդեկ գյուղի տարածքում։

Երեկոյան կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի հաստատման և ուժերի դուրսբերման շուրջ։ Ղրղզստանը հայտնել է երկու սահմանապահի և երեք քաղաքացիական անձի վիրավորման մասին, մինչդեռ Տաջիկստանը՝ երկու զոհի, վեց վիրավոր զինվորականի և հինգ տուժած քաղաքացիական անձի մասին։

Վաղ առավոտից բախումները վերսկսել են։ Փոխհրաձգություններ են տեղի ունեցել պետական սահմանի ամբողջ երկայնքով։ Ղրղզստանը հայտնել է չորս զինվորականի վիրավորման մասին։ Սահմանամերձ ղրղզական գյուղերի բնակիչները տարհանվում են։