Եթե անգամ այդ տարբերակն ընդունելու դեպքում մեզ հանեն ես կստորագրեմ, քանի որ դա բխում է ժողովրդի շահերից

Մանրամասներ

1

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը:

«Բոլորդ լրագրողներ եք, եթե մի փոքր հայոց լեզվի իմացություն ունեք՝ կարող եք հասկանալ: Ներկայացրեք մարդկանց խոսքերն այնպես, որ մարդիկ հասկանան ասելիքը, ոչ թե աղավաղեք: Մենք ունենք տարբերակ, որը բխում է Հայաստանի շահերից, չի հակասում Հայաստանի շահերին: Եթե անգամ այդ տարբերակն ընդունելու դեպքում մեզ հանեն ես կստորագրեմ, քանի որ դա բխում է ժողովրդի շահերից»,- նշել է պատգամավորը: