Տո արա, Ձեզնով ԱԱԾ-ն պիտի զբաղվի. Պիտի հասկանանք՝ դուք ամեն մեկդ քանի՞ երկրի շպիոն եք. Փաշինյան

Մանրամասներ
ա

ԱԺ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միությանը։ «Մարդիկ կան, որ պաշտոնից զրկվել են, այսօր ընդդիմության հարթակներում դոշ են ծեծում՝ Ազգային անվտանգության ծառայության սպաների միություն։

Տո արա, դուք նամուս ունենաք, էսօր փողոց դուրս կգա՞ք։ Երկրի կեսը շպիոն է եղել ձեր պաշտոնավարման ընթացքում, դուք հասարակական կազմակերպություն եք հիմնում։

ՀՀ-ում ձեր օրոք Ազգային անվտանգության ծառայություն չի եղել, խոպանչիների բրիգադ եք դուք եղել։ Ցավոք սրտի, նաև մեր ժամանակ նշանակվածների շրջանից։ Ձեզնով ԱԱԾ-ն պիտի զբաղվի, որովհետև շատ դեպքերում պիտի հասկանանք՝ դուք ամեն մեկդ քանի՞ երկրի շպիոն եք»,- նշեց Փաշինյանը։