Ռուսաստանի և ԵՄ երկրների միջև դադարել է գործել դյուրացված այցագրային ռեժիմը

Մանրամասներ
ա

Սեպտեմբերի 12-ին ուժի մեջ Է մտել Եվրամիության խորհրդի որոշումը Ռուսաստանի հետ դյուրացված այցագրային ռեժիմի համաձայնագրի գործողության դադարեցման վերաբերյալ. արդյունքում՝ ռուսաստանցիների համար կփոխվեն շենգենյան այցագրերի ձեւակերպման պայմաններն ու ժամկետները:

Փաստաթղթերի քննումը եւ այցագրեր տալն այժմ կտեւեն ոչ պակաս քան 15 օր, առանձին դեպքերում՝ մինչեւ 45 օր: Այցագրային գանձումը 35 եվրոյից աճել է մինչեւ 80 եվրո: 6-ից 12 տարեկան երեխաների համար՝ 35-ից մինչեւ 40 եվրո:

Արդեն տրված այցագրերը շարունակում են գործել, բայց եթե անդամ երկրները կասկածներ ունեն նրանցից յուրաքանչյուրի անվտանգության սպառնալիքի առնչությամբ, ապա Եվրահանձնաժողովը հաձնարարում է չեղարկել շենգենը, հաղորդել է «Ինտերֆաքս»