Ռիկերը սպասել է Փաշինյանին, որ բացատրի նոր իրավիճակն ու այն դերը, որը Հայաստանը կարող է ստանալ նոր աշխարհակարգում

Մանրամասներ

1

Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, ապացուցում է, որ անպարտելի հակառակորդներ չկան, և ռուսական բանակը, ռազմական և քաղաքական դիմադրության ճիշտ կազմակերպման դեպքում կարող է երերալ։ Հայկական բանակը 44 օր հերոսական դիմադրություն ցույց տվեց, սակայն քաղաքական մակարդակում այդ դիմադրությունը փլուզվեց։

Այժմ, ուկրաինական իրադարձությունների ֆոնին, համաշխարհային հանրության վերաբերմունքի փոփոխությունը վիճելի հարցերի ուժային «լուծման» նկատմամբ, Արևմուտքի կոշտ դիրքորոշումը ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Թուրքիայի հանդեպ, հայկական քաղաքական ուժերը շարունակում են իրենց պարտվողական քաղաքականությունը։ Փաշինյանը Վլադիվոստոկից հետո գնում է Սամարղանդ՝ ՇՀԿ գագաթնաժողովին՝ ցույց տալով իր տեղը Պուտինի մոտ։ Դատելով Հայաստանի իշխող ուժի ներկայացուցիչների ակնարկներից՝ Պուտինը խստորեն զգուշացրել է Փաշինյանին «չթռվռալ»։

Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի լիազորություններով ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիկերը երեք օր Երեւանում էր։ Ժամանման օրը Փաշինյանը գնացել է Վլադիվոստոկ, բայց Ռիկերը սպասել է Փաշինյանին, որ բացատրի նոր իրավիճակն ու այն դերը, որը Հայաստանը կարող է ստանալ նոր աշխարհակարգում, եթե երկրի քաղաքական դասը համարժեք լինի իրավիճակին։

Մոսկվան Հայաստանին վախեցնում է ուժային լուծմամբ, թեև ակնհայտ է, որ եթե հնարավորություն ունենային, ապա Ռուսաստանն ու Թուրքիան արդեն դա կանեին։ Ուկրաինայում տեղի ունեցողի ֆոնին թե՛ Պուտինը, թե՛ Էրդողանը իրենց վերջն արդեն տեսնում են։ Բայց Հայաստանում շարունակում են վախենալ թուրքերից ու արդարացնել Ռուսաստանին՝ հիմա էլ վախեցնելով՝ թե Ուկրաինայում Ռուսաստանի պարտության դեպքում Արցախը կմնա անպաշտպան։ Արցախը կարող է պաշտպանվել միայն միջազգային խաղաղապահ մանդատով։ Բայց Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունն ամեն ինչ անում են, որպեսզի Արցախը մնա Ակնայի ռուս-թուրքական հետախուզական կենտրոնի և ռուսական զորախմբի ողորմությանը, որի կեսն արդեն տեղափոխվել է Ուկրաինա։

Ավելին՝ սկզբնաղբյուրում