Պուտինի հրաժարականի պահանջին պատգամավորների հերթական խումբն է միացել․ Բողոքի մասշտաբները մեծանում են

Մանրամասներ

1

Բողոքի մասշտաբները մեծանում են, պատգամավորների հերթական խումբը պահանջում է Պուտինի հրաժարականը։ Այս մասին հայտնում է Россия 24/7-ը։

Մոսկվայի մունիցիպալ պատգամավորները, հետևելով Սանկտ Պետերբուրգի իրենց գործընկերներին, կոչ են արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրաժարական տալ։

«Խնդրում ենք ձեզ ազատվել զբաղեցրած պաշտոնից այն պատճառով, որ ձեր հայացքները, ձեր կառավարման մոդելը անհույս հնացած են և խոչընդոտում են Ռուսաստանի և նրա մարդկային ներուժի զարգացմանը»։

Նշենք, որ նախօրեին նման պահանջի համար պետերբուրգյան գործընկերների դեմ արձանագրություններ են կազմվել բանակի «վարկաբեկման» վերաբերյալ։

1