Ուկրաինայի զինուժը ոչնչացրել է Ռուսաստանի 35-րդ բանակը․ Ուկրաինայի դրոշը՝ Բալակլիայի մուտքի մոտ

Մանրամասներ

1

Կռիվներ Իզյումի և Բալակլեյի համար. ի՞նչ կնշանակեն նրանց կորուստները Ռուսաստանի համար:

Իզյում քաղաքը գտնվում է Խարկով-Սլավյանսկ առանցքային մայրուղու վրա։ Խարկովից՝ 100 կմ, Սլավյանսկից՝ 50։ Քաղաքը կարևոր ռազմավարական Նշանակություն ունի Ռուսաստանի համար։ Բացի այդ, ՌԴ ԶՈւ հրամանատարությունը Իզյումը համարել է քաղաք, որը թույլ է տալիս վերահսկել Բալակլեյի շրջանը։ Այնտեղ, դեռ ԽՍՀՄ ժամանակներից, զինամթերքի հսկայական պահեստներ են գտնվում։

Քաղաքի համար մարտերը շարունակվել են ամբողջ ապրիլ ամսին և չեն դադարել գրավումից հետո։ Այս ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը պայթեցրել են Օսկոլի ջրամբարի ամբարտակը, մի քանի կամուրջներ Սեվերսկի Դոնեցով։ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի 35-րդ համակցված բանակը մարտում ոչնչացվել է։

Բոլոր զոհերը ապարդյուն կլինեն, եթե Ուկրաինայի զինված ուժերը մտնեն Իզյում։ Համացանցում արդեն Բալակլիայի մուտքի մոտ ուկրաինական դրոշով նկարներ են տարածում,ինչը խոսում է այն մասին, որ Ուկրաինայի զինվորականներն այնտեղ են։