Ուկրաինան Թուրքիային կոչ է արել փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական նավերի համար, որոնք զենք են տեղափոխում։ Դրանք Միջերկրական ծովից մտնում են Սեւ ծով՝ տարբեր ապրանքներ տեղափոխելու անվան տակ։ Այս մասին հայտնի է դարձել The Wall Street Journal-ի հետաքննությունից։
Նավերը մեկնում են Սիրիայում ռուսական բազայից, այնուհետև անցնում Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Այս նեղուցները վերահսկվում են Թուրքիայի կողմից և Միջերկրական ծովից Սև ծով մտնելու միակ միջոցն են։
Հետաքննության մեջ նշվում է Sparta II նավը, որը օգոստոսի 27-ին Ս-300 զենիթահրթիռային համակարգեր է տեղափոխել Սեւ ծովի նավահանգիստ։ Նավը պատկանում է մոսկովյան Oboronlogistics ընկերությանը։ Այն համագործակցում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ և գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Միաժամանակ Oboronlogistics-ը պնդում էր, որ նավը Միջերկրական ծովից Սև ծով էր տեղափոխում ձիթապտղի յուղ։
0Comments