Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Սիրիական լրատվամիջոցները հայտնում են, որ Հալեպի ռազմական օդանավակայանի մոտ պայթյուններ են լսվել, ինչին հաջորդել է հրդեհը։ Նշվում է, որ օդանավակայանի ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել։

«Ժամը 20:00-ին Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին»,- հայտնում է սիրիական SANA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության աղբյուրը։ Օդանավակայանի շենքը վնասվել է:

Զոհերի մասին տեղեկություններ չկան։