Սեպտեմբերի 1-ին դպրոց կհաճախի 40 հազար առաջին դասարանցի

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

2022 թվականի սեպտեմների 1-ին նախնական տվյալներով դպրոց կհաճախեն մոտ 40 հազար առաջին դասարանցիներ: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից նշեցին, որ այս տարի դպրոցներում առաջին դասարան կհաճախեն  2016 թվակին ծնված երեխաները, ըստ որի ակնկալվում է, որ առաջին դասարանցիների նախնական թիվը կլինի մոտ 40 հազար:

Նախարարությունից հավելեցին, որ վերջնական թիվը պարզ կդառնա սեպտեմբերի 10-ին, երբ դպրոցները ավարտած կլինեն էլեկտրոնային համակարգում վերջնական տվյալների մուտքագրումը: