Վրաստանի կառավարությունը կվաճառի Սաակաշվիլիի նախկին ուղղաթիռը

Մանրամասներ

Վրաստանի իշխանությունները որոշել են վաճառել Միխեիլ Սահակաշվիլիի կառավարման տարիներին գնված «Super Puma» ուղղաթիռը և ստացված գումարով 3 փրկարարական ուղղաթիռ ձեռք բերել: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլին հավելել է, որ նշված ուղղաթիռը նախատեսված է եղել հանրապետության առաջին դեմքերի տեղափոխման համար, սակայն նոր կառավարության ներկայացուցիչները, որոնք իշխանության են եկել 2012 թվականին, հրաժարվել են նման շքեղ տրանսպորտի շահագործումից: