Մահացել է Խաչիկ Ստամբոլցյանը

Մանրամասներ

Օգոստոսի 28-ի առավոտյան 81 տարեկան հասակում վախճանվել է ՀԽՍՀ 11-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը:

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»։

Նշվում է, որ Խաչիկ Ստամբոլցյանը ծնվել է 1940 թ. սեպտեմբերի 15-ին: Նա Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ էր։ Աշխատանքային գործունեությունը ծավալել է ՀՀ ԳԱԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտում։ Հատկապես Հայաստանի անկախացման տարիներին վարել է ակտիվ քաղաքական-հասարակական գործունեություն։