Շենգեն վիզաներ ստանալու հարցում Թուրքիայի քաղաքացիները բախվում են դժվարությունների․ Չավուշօղլուն ասել է, որ միտում է տեսնում

Մանրամասներ
ա

Թուրքիայի քաղաքացիները շենգենյան վիզաներ ստանալու հարցում բախվում են դժվարությունների․ մերժումների թիվը մեծացել է: Ըստ Reuters-ի՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նա ասել է, թե դա միտումնավոր է արվում՝ բարդացնելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական արշավը։

Չավուշօղլուի խոսքով՝ ԱՄՆ-ը և մյուս երկրները, սակայն, դա պայմանավորում են համավարակի դեմ պայքարով կամ կադրերի սղությամբ։