ԱՄՆ ԿՀՎ-ն բացահայտ սպառնում է Թուրքիայի գործարարներին ռուսներին անշարժ գույք վաճառելու համար. Ենի Շաֆաք

Մանրամասներ
ա

ԱՄՆ ԿՀՎ-ն բացահայտ սպառնում է Թուրքիայի գործարարներին ռուսներին անշարժ գույք վաճառելու համար, գրում է թուրքական կառավարամետ Ենի Շաֆաք թերթը։

Հրատարակության տվյալներով՝ նման գործարքների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել Թուրքիայում ԱՄՆ հետախուզական գործակալության ներկայացուցչության ղեկավարը։

ԿՀՎ-ի ներկայացուցիչը նման հարցերը կապել է ԱՄՆ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցների պահպանման մոնիտորինգի հետ։

Վերահսկողության մեջ ներգրավված է նաև ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Օգոստոսի 22-ին փոխնախարար Ադեուալ Ադեյեմոն նամակ է հղել Արդյունաբերողների և ձեռներեցների միությանը (TÜSİAD)՝ Թուրքիայի խոշորագույն բիզնես ասոցիացիային՝ նախազգուշացնելով Ռուսաստանի հետ համագործակցության հետևանքների մասին, գրում է հրատարակությունը։ Ավելի ուշ ԱՄՆ պաշտոնյաները հանդիպումներ են ունեցել TÜSİAD-ի անդամների հետ։ Կազմակերպությունը հաստատել է հաղորդագրության ստացումը: